novate.ru-ն ներկայացնում է 15 երկիր, որտեղ միշտ կարելի է օգնության հույս ունենալ:
Թուրքմենստան

Նախկին Խորհրդային Միության երկրների մեջ Թուրքմենստանն առաջին տեղում է կամավորական գործունեությամբ: Այդ երկրում նաև ընդունված են «շաբաթօրյակները», որոնց շրջանակներում մարդիկ կամավոր զբաղվում են հասարակական գործունեությամբ:
Թաիլանդ

Այս երկիրը 10-րդն է աշխարհում գումարների նվիրատվության ցուցանիշով:
Ջամայկա

Ջամայկան աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցրել անծանոթներին օգնելու մակարդակով:
Մալթա

Թեև Մալթայում բավական կասկածանքով են վերաբերվում անծանոթներին՝ այն 2-րդ տեղում է նվիրատվությունների մակարդակով: Դրա բնակչության մոտ 78%-ը պարբերաբար գումար է հատկացնում բարեգործության համար:
Իսլանդիա

Իսլանդիայում չեն սիրում օտարներին, այնտեղ նաև ոչ շատ ակտիվ են կամավորական գործունեության հարցում, բայց բարեգործական նվիրատվությունների մակարդակով Իսլանդիան 7-րդն է աշխարհում:
Ինդոնեզիա

Այս երկիրը 10-րդ տեղում է գումարների նվիրատվության և 13-րդը՝ կամավորության մակարդակով:
Բութան

Այս երկիրն 9-րդն է կամավորության և 12-րդը՝ նվիրատվությունների մակարդակով:
Տրինիդադ և Տոբագո

Այս երկրում միշտ կհուշեն՝ որտեղ գտնել ամենաէժան հյուրանոցը, նույնիսկ կօգնեն այնտեղ տեղավորվել: Իսկ ծայրահեղ կարիքի դեպքում տեղի բնակիչներն իրենք կօգնեն կացարանի հարցում: Օտարներին օգնելու ցուցանիշով Տրինիդադ և Տոբագոն 2-րդ տեղում է աշխարհում:
Շրի-Լանկա

Այս երկիրը 3-րդն է կամավորական գործունեության ցուցանիշով:
Մեծ Բրիտանիա

Բրիտանիայում սիրում են բարեգործություն անել (4-րդ տեղ), բայց ավելի սառն են անծանոթների հանդեպ (24-րդ տեղ):
Ավստրալիա

Այս երկիրը 10-րդն է նվիրատվությունների քանակով, 12-րդը՝ անծանոթներին օգնելու, 16-րդը՝ կամավորաան գործունեության ցուցանիշով:
Նոր Զելանդիա

Այս երկիրը 5-րդ տեղում է աշխարհում կամավորական գործունեության քանակով, 7-րդ տեղում՝ օտարներին օգնելու, 13-րդում՝ գումարների նվիրատվության ցուցանիշով:
Իռլանդիա

Այս երկրում բարձր է նվիրատվությունների ցուցանիշը (4-րդ տեղ), բավական զարգացած է կամավորությունը (10-րդ տեղ), բայց բավական քիչ է անծանոթին օգնելու պատրաստակամությունը (15-րդ տեղ):
Կանադա

Կանադան աշխարհի ամենաառատաձեռն վայրերից է. զբաղեցնում է 6-րդ տեղը՝ բարեգործությամբ, 5-րդը՝ կամավորական աշխատանքներով, 11-րդը՝ անծանոթին օգնելու պատրաստակամությամբ:
ԱՄՆ և Բիրմա (Մյանմա)

ԱՄՆ-ը օտարներին օգնելու ցուցանիշով առաջինն է, կամավորությամբ՝ 5-րդը, նվիրատվությունների մակարդակով՝ 9-րդը:
Բիրման (Մյանմա) առաջատարն է աշխարհում բարեգործության մակարդակով (1-ին տեղ), 2-րդն է կամավորական գործունեությամբ, բայց օտարերկրացիներին օգնելու պատրաստակամությամբ՝ 63-րդը:







































