Georgia Online-ի փոխանցմամբ՝ հանրահայտ ռեփեր Snoop Dogg-ը, բրիտանացի երգչուհի Լիզա Սթենսֆիլդը, աֆրոամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Քլինթոնն ու ամերիկյան R&B կատարող Լիվ Վարֆիլդը ելույթ կունենան Սևծովյան ջազ-փառատոնում (Black Sea Jazz Festival), որը Բաթումում կանցկացվի հուլիսի 23-26-ը։ Այս մասին հայտնել է Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Ընդգծվում է, որ Բաթումն Արևելյան Եվրոպայի առաջին քաղաքն է, որտեղ SNOOP DOGG-ն կայցելի իր շրջագայության շրջանակներում։ Փառատոնային համերգները 4 օր ամեն երեկո կանցկացվեն Բաթումի թենիսի կորտերի տարածքում։ Snoop Dogg-ի ելույթը նախատեսված է հուլիսի 26-ին։










































