Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։ Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հուլիսի 13-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիեի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ ԼՂ հարցերով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր»,- ասվում է փաստաթղթում։