Metro-ի փոխանցմամբ՝ 32-ամյա չինացի Վան Լեյը որոշել է դիմել պլաստիկ վիրահատության, որպեսզի դառնա Հյուսիսային Կորեայի առաջնորդի նմանակը։ Ցզյանսու նահանգի Նակին քաղաքի բնակիչը մեկ ժամում դարձել է հանրաճանաչ անձ։
Կիմ Չեն Ինի նմանակին հաճախ վարձում են՝ զվարճալի միջոցառումներում ելույթ ունենալու համար։ Իր ներկայիս ընկերուհու՝ դերասանուհի Լյու Զիհուանի հետ նա ծանոթացել է պլաստիկ վիրաբույժի մոտ ընդունելության ժամանակ։ Լյուն ցանկացել է մեծացնել կրծքերը։ Հենց այստեղ էլ նրանք ծանոթացել են և սիրահարվել։







































