direct-press.ru-ն ներկայացնում է, թե ինչն են կանայք ավելի շատ ատում տղամարդկանց մեջ:
Կանայք տանել չեն կարողանում որոշ տղամարդկային առանձնահատկություններ և սովորություններ: Գուցե դրանցից ազատվելու ժամանա՞կն է:
Թիկունքի մազեր: Անցանկալի տեղերում մազեր աճում են տեստոստերոնի` «տղամարդկային հորմոնի» ավելցուկի պատճառով: Շատ կանայք մազերի առատությունը համարում են կապիկի նշան, այլ ոչ թե մաչոյի:
Գարեջրային փոր: Նույնիսկ եթե տղամարդը տանել չի կարողանում գարեջուրը, միևնույն է, նրա մոտ աճում է գարեջրային փոր: Եթե սկսեք հաճախել մարզադահլիճ, փորը առաջինը կանհետանա:
Քրտնելը: Տղամարդկանց մոտ քրտնագեղձերը աշխատում են ավելի ինտենսիվ, քան կանանց: Հարկավոր է ուշադիր հետևել հիգիենային:
Խռմփոց: Դա կարող է լինել լուրջ հիվանդության` ապնոէի նշան: Դիմե՛ք բժշկի:
Զկռտոց: Դա լավ վարվեցողության նշան չէ: Սակայն ուտելուց հետո դա նորմալ երևույթ է:










































