Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին, ով «Միլան»-ից տեղափոխվել է «Մոնակո», խոսել է իր տրանսֆերի մասին:
«Ես շատ տխուր եմ, որ լքում եմ «Միլան»-ը, բայց միևնույն ժամանակ երջանիկ եմ, որ կարիերաս շարունակելու եմ «Մոնակո»-ում: Շնորհակալ եմ ֆրանսիական ակումբին, որի շնորհիվ ես հավատում եմ ինքս ինձ: Այստեղ հանդես կգամ 22 համարի մարզահագուստով՝ ի պատիվ Կակայի»,- իտալացու խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հավելենք, որ «Մոնակո»-ն Էլ-Շարավիի համար վճարել է 13 միլիոն եվրո:










































