Գերմանիայի Ուլմի համալսարանի գիտնականները ավագ գիտաշխատող Անդրեյ Զոմերի գլխավորությամբ մարդու օրգանիզմի վրա ինֆրակարմիր լույսի ազդեցության շուրջ մի շարք փորձեր են կատարել:
Արդյունքները ցույց են տվել, որ ուլտրակարմիր ալիքներով մարմնի բջիջների ճառագայթումը արագացնում է ներքին քիմիական ռեակցիաները, ինչը իր հերթին բերում է նրանց բազմացմանը և վերքերի արագ ապաքինմանը:
Գիտնականները կարծում են, որ ինֆրակարմիր ալիքներով ճառագայթումը կարագացնի անպտղությամբ տառապող տղամարդկանց մոտ սպերմատոզոիդների առաջացումը: Նրանք ծրագրում են այդ մեթոդը օգտագործել նաև տարբեր ծանրության այրվածքներ բուժելու համար: Այս մասին հայտարարում է Vista News-ը:






































