Իրաք է մատակարարվել ամերիկյան արտադրության F-16 կործանիչների խմբաքանակ։ Այս մասին հայտնում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը։
«Վարչապետ Հեյդար Ալ-Աբադիի վարչակազմը հայտնել է իրաքյան ռազմաօդային ուժերի համար F-16 մարտական ինքնաթիռների խմբաքանակ ստանալու մասին»,- հայտնում է հեռուստաալիքը։
Կործանիչների քանակի մասին տվյալներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Իրաքի հետ երկկողմ պայմանագրով մտադիր է իրաքյան օդուժին փոխանցել այդ մոդիֆիկացիայի 36 բազմաֆունկցիոնալ կործանիչներ։








































