Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի նահանգապետ Սքոթ Ուոքերը պաշտոնապես միացել է նախագահական ընտրարշավին։
«Ես գործի մեջ եմ, ես միանում եմ նախագահական ընտրարշավին, որովհետև ամերիկացիներն արժանի են այնպիսի առաջնորդի, ով կպայքարի ու կհաղթի հանուն իրենց»,- ասվում է քաղաքական գործչի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
Ուոքերից բացի՝ նախագահական ընտրարշավին հանրապետականներից մասնակցում են ավելի քան մեկուկես տասնյակ այլ հավակնորդներ։ Նրանցից մեկն էլ արդյունքում կդառնա Հանրապետական կուսակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում։ Ուոքերը պահպանողականների թվում համարվում է առաջատարներից մեկը՝ Ջեբ Բուշի ու Մարկո Ռուբիոյի հետ միասին։
Վիսկոնսինի 47-ամյա նահանգապետը ԱՄՆ քաղաքական դաշտում հայտնվել է հարաբերականորեն ոչ վաղ անցյալում՝ 5 տարուց էլ պակաս ժամանակահատվածում։











































