Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Բաղրամյանը միջազգային մամուլում

Անցած ամսվա վերջին և այս ամսվա սկզբին Հայաստանում տեղի ունեցող ցույցերը գրավել էին միջազգային հանրության ուշադրությունը: Բազմաթիվ հայտնի լրատվամիջոցներ գրում էին Բաղրամյան պողոտայի վրա տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հարկ ենք համարում անդրադառնալ միջազգային որոշ լրատվամիջոցների կողմից ցույցերի լուսաբանման մի քանի առանձնահատկությունների:

  1. Միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցների հաղորդություններում Հայաստանը ներկայացվում է որպես աղքատ երկիր: Այսպես, օրինակ, բրիտանական «Telegraph»-ը Հայաստանը նկարագրելիս գրում է «աղքատ հետսովետական երկիր»: Ուկրաինական «Kyivpost»-ը իր հերթին գրում է, որ մտահոգություն է առաջացնում «լայնատարած աղքատությունը»: «Aljazeera»-ն ևս անդրադարձել էր Հայաստանում տիրող աղքատությանը՝ գրելով,- «Զայրույթը վաղուց է կամաց-կամաց կուտակվում Հայաստանում՝ 3,2 միլիոնանոց կովկասյան այս ազգին աղքատությունից հանելու կառավարության ձախողման դեմ»: Նմանօրինակ պնդումներ են անում նաև businessinsider.com, www.sputniknews.com, www.rt.com և այլ արտասահմանյան լրատվամիջոցներ: Բնականաբար նմանօրինակ պնդումները համապատասխանում են նաև իրական տնտեսական ցուցանիշներին, բայց այնուամենայնիվ ցավալի է, որ «աղքատ երկիր» ածականը ամենաշատն է հանդիպում միջազգային մամուլում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին կառավարության որոշման դեմ ցույցերի լուսաբանման վերաբերյալ նյութերում: Բաղրամյան պողոտայի վրա ամենաշատ հնչող կոչերից մեկը «Ամոթ»-ն էր, ու քանի դեռ մենք Հայաստանում պարբերաբար «բարոյական հաղթանակներ» ենք տոնում, ի վերջո «ամոթ» է, որ Հայաստանին բնութագրելիս երկու հիմնական ածական են կիրառում միջազգային լրատվամիջոցները՝ հետսովետական և աղքատ:
  1. Արևմտյան գրեթե բոլոր լրատվամիջոցները Հայաստանը բնութագրում են կամ որպես Ռուսաստանի մոտ դաշնակից, կամ՝ ավելի շուտ որպես Ռուսաստանից կախյալ երկիր: Նույն «Telegraph»-ը գրում է «Հայաստանը Ռուսաստանի մոտ դաշնակիցն է, հյուրընկալում է Ռուսական ռազմաբազա և հունվարին միացել է Եվրասիական տնտեսական միությանը, որը Մոսկվայի կողմից ղեկավարվող միություն է ու ներկայացվում է որպես ԵՄ հակառակորդ»: «eurasianet.org»-ը ևս նշում է, որ «Հայաստանը Ռուսաստանի միակ վստահելի դաշնակիցն է Հարավային Կովկասում»: Հայաստանին որպես Ռուսաստանի դաշնակից ներկայացնելը երևի առանձնահատուկ ուշադրություն չէր գրավի, եթե իրականությանը համապատասխաներ: Այս դեպքում ավելի շուտ երևի ճշմարտությանը համապատասխանում է «Wall Street Journal»-ի գրածն առ այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի մտերիմ դաշնակիցն է:
  1. Ուշագրավ է, որ քանի ռուսական լրատվամիջոցները մայդանաֆոբ մեկնաբանություններ էին անում հայաստանյան բողոքների դեմ, արևմտյան լրատվամիջոցները նմանօրինակ զուգահեռներ գրեթե չէին անում: Դրանց մեծամասնությունը հստակ նշում է, որ քաղաքական պահանջներ բողոքի մասնակիցները չունեն: Այսպես, օրինակ, «Euroactiv»-ը նշում է, որ ցուցարարները հստակեցրել էին, որ բողոքը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ: Նմանօրինակ մեկնաբանություն են անում նաև գրեթե բոլոր արտասահմանյան լրատվամիջոցները (ինչպես օրինակ BBC-ն, The Guardian-ը, CNN-ը և այլն), բացի, բնականաբար, ռուսական, ուկրաինական և ադրբեջանական լրատվամիջոցներից: Արևմտյան և ռուսական լրատվամիջոցների գերիշխող մեծամասնության նմանօրինակ հակասությունը ըստ ամենայնի վկայում է այն մասին, որ ուկրաինական մայդանից հետո արևմուտքը սովորել է զգուշանալ իր հայտարարություններում և մեկնաբանություններում, իսկ Ռուսաստանը հակառակը՝ չի երկմտում կոշտ հայտարարություններ անելուց առաջ, եթե անգամ նմանօրինակ հայտարարությունները կարող են հանգեցնել Հայաստանի բնակչության՝ ՌԴ հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը:
  1. Գրեթե բոլոր արտասահմանյան լրատվամիջոցներն ու քաղաքական մեկնաբանները Բաղրամյան պողոտայի ցույցերն են համարում Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պատճառ: Ավելին, դրանց մեծ մասը պնդում է նաև, որ Մոսկվայի ցանկությունը Հայաստանին տրամադրել 200 միլիոն ԱՄՆ դոլար զենք գնելու համար ևս հայկական կողմին «փափկացնելու» համար է:
  1. Ուշագրավ է, որ ռուսական լրատվամիջոցներից բացի, էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ հայկական բողոքի ակցիաները որպես քաղաքական ըմբոստություն էին մեկնաբանում ադրբեջանական լրատվամիջոցները: Այսպես, օրինակ, news.az, www.apa.az, www.sputnik.az և այլ ադրբեջանական լրատվամիջոցներ էլեկտրաէնեներգիայի գնի բարձրացման դեմ հայաստանյան ցույցերը քաղաքական տեսանկյունից էին մեկնաբանում: Բնականաբար այս երկու երկրներին տարբեր սկզբնապատճառներ էին մոտիվացնում նմանօրինակ հայտարարություններ անելու համար, սակայն երկուսի դեպքում էլ սկզբնապատճառները արմատներով հասնում են դեպի վախ: Ադրբեջանի կառավարությունը վախենում է, որ նմանօրինակ ակցիաներ իր երկրում էլ կարող են լինել, իսկ Ռուսաստանը վախենում է կորցնել իր դիրքերը Հայաստանում, բայց, անկախ պատճառներից, փաստացի երկու կողմն էլ նույնանման արձագանք էր տալիս:
  1. Ռուսական լրատվամիջոցներից միայն մի քանիսն են մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները որպես ակցիա ուղղված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ և մեկնաբանել դրանք առանց փաստերի աղավաղման: Դրանցից են tvrain.ru -ն Ria Novosti-ն, www.izvestia.ru-ն և www.lenta.ru-ն:

 

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում