Mignews-ի փոխանցմամբ՝ Հոնկոնգում բնակվում է հսկա պանդա, որը շուտով կարող է անազատության պայմաններում երկարակեցության ռեկորդ սահմանել։ Ցզյա Ցզյա անունով պանդան արդեն իսկ 100 տարեկան է, սակայն շատ առողջ տեսք ունի։ Նրան Չինաստանում բռնել են 1978 թվականին։
Գիտնականներն ընդգծում են, որ այդ արջերը հազվադեպ են հասնում այդ տարիքին, առավել ևս՝ անազատության պայմաններում։ Միջին հաշվով պանդան ապրում է 14-20 տարի։









































