36-ամյա իտալացի Ալեքս Բելլինին պատրաստվում է էքստրեմալ զբոսանք կատարել. մեկ տարի նա կապրի Գրենլանդիայի ափից ոչ հեռու՝ հատուկ իր համար ստեղծված մոդուլում: Նա իր առջև դրել է ոչ միայն գիտական նպատակներ, հայտնում է RT-ն: Նախագիծը կոչվում է «Դրեյֆում»: Բելլինին հալվող սառցաբեկորի վրա կտեղափոխվի 2016 թ. նոյեմբերին:
«Ես հավատում եմ, որ «Դրեյֆում» նախագիծն ավելին է, քան ընդամենը արկած կամ զբոսանք: Մի կողմից՝ գաղափարով, այդ փորձը գիտական նպատակներ ունի: Մենք ուզում ենք բոլորին հիշեցնել, որ մարդը պետք է վերադառնա բնության հետ սերտ կապի մեջ գոյությանը: Մյուս կողմից՝ անձամբ ես ուզում եմ մարդկանց ցույց տալ՝ ինչով էլ զբաղվեք, կյանքը ձեզ ինչ արկածներ էլ մատուցի, դա հրաշալի հնարավորություն է ուսումնասիրելու ինքդ քեզ»,- ասել է էքստրեմալը:






































