Monday, 22 06 2026
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

«Արի տուն» ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 153 երիտասարդ

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, այս մասին տեղեկացնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Արիտունցիներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ սիրով և ջերմությամբ ողջունում է նրանց իրենց Հայրենիքում:

«Սիրելի´ պատանիներ և աղջիկներ, կատարվել է բոլորիդ երազանքը և դուք արդեն ձեր Հայրենիքում եք: Երկար տարիներ ձեզ պատմել են Հայաստանի, Արցախի մասին, և դուք, ունենալով տեսական գիտելիքներ, այսօր արդեն տեսնում եք այն ամենը, ինչի մասին լսել եք: Այս օրերը ձեզ համար պետք է դառնան միմյանց և Հայրենիքը ճանաչելու օրեր: Դուք կայցելեք պատմամշակութային տարբեր վայրեր: Ամենակարևորը՝ ձեռք կբերեք նոր ընկերներ, նոր բարեկամներ և, ինչո՞ւ ոչ, նոր ընտանիք: Այս օրերի ընթացքում դուք պետք է խոսեք միայն հայերեն և ավելի կատարելագործեք ձեր հայերեն խոսքը»,– ասել է նա:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև հյուրընկալ ընտանիքներին, ովքեր ստեղծել են բոլոր պայմանները երիտասարդներին ընդունելու համար: Նա նաև կարևորել է ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

Սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Արմեն Պալյանին (Հորդանան) հագցրել է «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը և հանձնել պայուսակը:

«Արի տուն» ծրագրի մասնակիցներին ողջունել է Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և նշել, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հյուրընկալում են Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաներին, իսկ այս տարի հյուրընկալել են 19 երիտասարդի:

Ներկաներին ողջունել է նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր ղեկավար Ջիվան Սարգսյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող-գործիքներ բաժնի ուսանողները՝ Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ:

Ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից. ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Ուկրաինայից, Իրաքից, Նիդեռլանդներից, Իսպանիայից:

Ինչպես նախորդ փուլերին, այս փուլին ևս «Արի տունն» ունի 4-օրյա ճամբարային ծրագիր՝ Ծաղկաձորում:

http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2015/07/13/Ari_Tun_4rd_pul_bacum/1.jpg

http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2015/07/13/Ari_Tun_4rd_pul_bacum/2.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում