Հուլիսի 11-ին 56 տարեկանում քաղցկեղից մահացել է «Մարիո» տեսախաղերի ստեղծողներից մեկը՝ Nintendo-ի նախագահ Սատորու Իվատան: Այս մասին ասվում է ընկերության կայքում:
Նրա մահվանից հետո ընկերությունը կղեկավարեն երկու գլխավոր կառավարիչներ և տնօրենների ներկայացուցիչներ Գենյո Տակեդան ու «Super Mario-ի եղբայրներ» խաղի ստեղծող Սիգերու Միամոտոն:
Իվատան ընկերություն է եկել 2000-ին, իսկ երկու տարի անց ղեկավարել այն:








































