Լիբիան Իտալիայի հարավային ափերից անջատող Սիցիլիական ծոցում 809 անօրինական ներգաղթյալներ են փրկվել վթարված նավից։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։
«Տրիտոն» եվրոպական առաքելության կազմի շվեդական նավն օգնություն է ցուցաբերել 611 ներգաղթյալի, որոնց շարքում եղել են 58 երեխաներ։
Եվս 2 նավեր, մեկը՝ ռազմական, մյուսը՝ առևտրային, իրենց տախտակամած են վերցրել 198 ներգաղթյալների, որոնք հասցվել են իտալական Լամպեդուզա կղզի։








































