CBC հեռուստաալիքի փոխանցմամբ` BlackBerry ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Չենը հայտարարել է, որ ընկերությունը չի վաճառվում և չի պլանավորում լքել սմարթֆոնների շուկան:
«Ես BlackBerry-ն վաճառելու որևէ մտադրություն չունեմ: Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ BlackBerry-ի բաժնետերերն ունեն ակտիվների լավ արժեք, որը ներկայումս արտացոլում է այն, թե ինչ ունենք մենք»:
Այս հայտարարությունն արվել է այն բազմաթիվ խոսակցությունների ֆոնին, որ ֆինանսական անկման պայմաններում BlackBerry-ն կարող է վաճառվել ավելի խոշոր ու հաջողակ կորպորացիայի: Կանադական ընկերության պոտենցիալ գնորդների թվում նշվում են Samsung, Lenovo և այլ ընկերություններ:








































