Friday, 19 06 2026
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները

«Բաղրամյանի լակոտները նույնկերպ կվարվեին ռուսական դրոշի հետ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

–  Պարոն Հովհաննիսյան, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը հիմնականում չի մասնակցել Ռուսաստանի դեմ ընդունված բանաձևի քվեարկությանը, իսկ անդամներից Արտաշես Գեղամյանը դեմ էր քվեարկել: Միջազգային կառույցներում ՀՀ-ի ռուսամետ դիրքորոշումը նույն այդ կառույցներում չի՞ վտանգում մեր երկրի դիրքերը:

– Արտաշես Գեղամյանն այսօր Սերժ Սարգսյանի ամենամերձավոր զինակիցներից է, ում հանձնարարված է խաղալ կարծր ռուսամետության դաշտում: Եթե հաշվի առնենք այդ տխրահռչակ գործիչի վարկանիշը մեր երկրի հասարակության աչքերում, ապա դժվար չէ հասկանալ, որ ռուսների համար նրա ռուսամետությունն այնքան էլ հաճելի նվեր չէ: Իհարկե, դա ոչինչ չի փոխում. միասնական տրանսատլանտյան դիրքորոշման դեմ քվեարկել է ոչ թե Արտաշես Գեղամյան անձը, այլ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պաշտոնական պատվիրակության ղեկավարը, և այդ փաստը չի կարող չանդրադառնալ ԵԱՀԿ մոտեցումների վրա Հայաստանի և Արցախի նկատմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ-ն այն հեղինակավոր կազմակերպությունն է, որին վերապահված է՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում եզակի միջնորդական առաքելություն, մենք, անշուշտ, մտահոգվելու լուրջ հիմքեր ունենք:

– Նույն ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունված հռչակագրում տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության սկզբունքներն ավելի առաջնային են դասվել ազգերի ինքնորոշման սկզբունքից, ինչն առնչվում է ԼՂՀ հակամարտությանը՝ հօգուտ Ադրբեջանի: Արդյոք դա ԵՏՄ-ին անդամակցելու և միջազգային կառույցներում Հայաստանի՝ ռուսամետ դիրքորոշման արդյունքը չէ՞:

– Գիտեք, ռուսները լավ ասացվածք ունեն՝ եթե գլուխդ կտրել են, մազերի մասին մտածելու կարիք չկա: 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու որոշման մասին, Արևմուտքը, որը մինչ այդ իր բոլոր ռեսուրսները Հայաստանում դրել էր սերժսարգսյանական վարչախմբի տրամադրության տակ և մեր արևմտամետների հավաստիքների ազդեցությամբ համոզված էր, որ Հայաստանը չի շեղվի եվրաասոցացման ուղուց, կորցրեց իր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, էապես կրճատեց Հայաստանում իրականացվող իր բազմաթիվ ծրագրերը, սառեցրեց իր կողմից ֆինանսավորվող կարևորագույն գրասենյակների գործունեությունը: Ձեր հարցում հիշատակված դեպքում էլ Արևմուտքը արդեն ոչ մի պատրանքներ չուներ, շատ լավ գիտեր, որ Հայաստանի պատվիրակությունը կողմ չի քվեարկելու Ռուսաստանին քննադատող հռչակագրին, ուստի պետք է ձգտեր հասնել Ադրբեջանի կողմ քվեարկելուն: Դրա համար անհրաժեշտ էր հռչակագրում ամրագրել տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության սկզբունքի առաջնայնությունն ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ, ինչը առաջիկայում իր ոչ հայանպաստ դրոշմը կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի ուղղվածության վրա:

– Այսուհետ միջազգային կառույցներում ավելի՞ հաճախ են լինելու ոչ հայանպաստ փաստաթղթերը կամ ձևակերպումները:

– Միջազգային բոլոր կազմակերպություններում Հայաստանն այսօր հայտնվել է չափազանց ծանր վիճակում: Երե դրան գումարեք այն փաստը, որ ինչպես դիվանագիտական ասպարեզում ընդհանրապես, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում Հայաստանը ներկայացված է այսօր, մեղմ ասած, ոչ արհեստավարժ դեմքերով, ապա պատկերը կդառնա ամբողջական:

– ՌԴ-ն Հայաստանին 200 մլն դոլարի վարկ տվեց, որով Հայաստանը ՌԴ-ից պետք է զենք գնի: Արդյո՞ք ՌԴ-ն շտապեց այդ վարկը տալ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ուղղված դժգոհություններից հետո, որպեսզի կասեցներ հնարավոր հակառուսական տրամադրությունները:

– Ես այդ կարծիքին չեմ. այդ վարկի տրամադրումը լիովին տեղավորվում է Ռուսաստանի որդեգրած զսպումների և հակակշիռների ռազմավարության մեջ, համաձայն որի՝ Ռուսաստանը պետք է սպառազինություն վաճառր Ադրբեջանին՝ միաժամանակ զենք մատակարարելով Հայաստանին և ուժեղացնելով իր ռազմական հենակետը Գյումրիում: Սա հետևողականորեն իրականացվող ռազմավարություն է, այլ ոչ թե Վովա Գասպարյանի ու նրա տնաբույս «թոմսոյերների» ջանքերով կազմակերպված էժանագին ներկայացման արձագանք:

– Չե՞ք կարծում, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունն իսկապես մեր երկրում հակառուսական տրամադրություններ է առաջացնում: Իզուր չէ, որ անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է բարձրաձայնում ՀՀ-ում երկրորդ Մայդանի հավանականության մասին:

– Եթե հիշում եք, Բաղրամյան պողոտայի լակոտները տրորում էին ոչ թե Ռուսաստանի, այլ Եվրամիության դրոշները: Կասկածում եմ, որ նրանք նույնկերպ կվարվեին ռուսական դրոշի հետ, եթե որևէ մեկի մտքով անցներ բերել այն «մեյդան»: Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին և Հայաստանում ՌԴ դեսպանին խորհուրդ կտամ չկարդալ Սերժ Սարգսյանի կողմից ֆինանսավորվող ռուսալեզու թերթերը, քանզի դրանք արտացոլում են ոչ թե հայաստանյան իրականությունը, այլ «հակառուսական հզոր ալիքի» դեմ պայքարելու սեփական վճռականությունը գովազդելու նպատակով ռուսներին ալարմիստական տրամադրություններ ներշնչելու Սերժ Սարգսյանի ձգտումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում