«Չմթերեցին, սաղ ծիրանը գետնին թափվեց, ժողովուրդը մուրաբայի համար հավաքեց, անասունները կերան, զավոդները շատ-շատ 50 կամ 30 դրամով էին մթերում, էն էլ չվերցրեցին, մեր Արտաշատի «Արտֆուդն» էլ չվերցրեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչները:
Նրանց պնդմամբ՝ թեև ծիրանի բերքը շատ է, բայց գյուղացին մթերման խնդիրներ ունի. «Էնքան են սպասում մինչև բերքը փչանում է, պիտի զավոդները շուտ բացեն մթերման փուլը»,- նշեցին նրանք:
Գյուղացիները նաև նկատեցին, որ շատերի ապրանքը շուկայում հնարավոր չէ իրացնել, քանի որ արտաքին տեսքը հաճելի չէ, կարկուտի խփած տեղեր կան. «Բացի այդ՝ ջուր չկա, ծառերը չեն սնուցվում, ու բերքն էլ լավը չի», – նշեցին նրանք:
Արարատի մարզի այս գյուղում ևս դժգոհում էին ոռոգման ջրի խնդրից. «Տեսեք՝ կողք կողքի գյուղացու համար ջուր չկա, իսկ «Գրանդ Տոբակոյի»-ի թութունի համար կա, դե զանգում են, փող են տալիս, իսկ գյուղացին էտ հնարավորությունը չունի»,- նշեցին նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում:











































