Gazeta.ru-ի փոխանցմամբ` Austria Center Vienna ցուցահանդեսի կենտրոնում պատրաստվել է սրահ` նախատեսված իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ընդունման արարողակարգի համար:
Այս մասին հայտնել են Ավստրիայի ԱԳՆ-ում աղբյուրները: Պատվիրակների լուսանկարման արարողությունն անցկացվել է Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում, ինչից հետո նրանք կայցելեն հարևանությամբ գտնվող կենտրոն: Austria Center-ում կազմակերպվել է մամլո կենտրոն: Ակնկալվում է, որ փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա մեկ օրվա ընթացքում:









































