Եգիպտոսը հրաժեշտ է տվել համաշխարհային կինոյի լեգենդ Օմար Շարիֆին, որը մահացել է ուրբաթ օրը, 83 տարեկանում, Կահիրեի հոսպիտալում: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Տանտաուի մզկիթում, թաղումը՝ Սեիդ Նաֆիս գերեզմանատանը, գրում է TASS-ը:
Եգիպտոսի հնությունների նախկին նախարար Զահա Հավասն ասել է, որ Ալցգեյմերի հիվանդությամբ տառապող դերասանը «հանգում էր աչքի առաջ»: «Ես նրան մեկ շաբաթ առաջ եմ այցելել: Օմարի հոգեկան վիճակը ծայրահեղ ծանր էր: Նա հրաժարվում էր սնունդ ընդունել»,- ասել է նախկին նախարարը, որը նրա լավ ընկերն էր:
Շարիֆի վախճանը համաշխարհային կինոարվեստի համար ծանր կորուստ է համարել Եգիպոտսի էստրադային աստղ Յուսրան:
































































