Աշխատող մայրիկները իրենց օրվա ակտիվ մասի 1/3-ը նվիրում են երեխաներին: Հետազոտության արդյունքում այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի սոցիոլոգները: Երկար ժամանակ նրանք հետևել են 2 հազար կանանց՝ երեխաների հետ։
Հետազոտողները պարզել են, որ կանայք իրենց կյանքի միջինը մոտ 27 հազար ժամը ծախսում են խանութ գնալու, ուտելիք պատրաստելու և կենցաղային այլ հարցերի վրա, 1140 օր նվիրում են բացառապես իրենց երեխաների դաստիարակությանը:
Մասնագետները հավատացած են, որ եթե մայրերին ինչ-որ մեկը գոնե օգներ, ասենք՝ ուտելիք պատրաստելու հարցում, ապա դա նրանց 4 լրացուցիչ ժամի հնարավորություն կտար:
Առայժմ մայրերը հաճախ չեն զբաղվում իրենց երեխաների հետ. չէ՞ որ նրանց մեծ մասը աշխատում է, իսկ դա նշանակում է, որ պետք է համապատասխան ճկունություն ցուցաբերել իրենց աշխատանքային գրաֆիկը կազմելիս: Մասնագետները կոչ են անում, որ ընտանիքի բոլոր անդամներն օգնեն երիտասարդ մայրերին տնային գործերում:









































