Մեքսիկացի թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանը փախել է Մեքսիկայի բանտից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «Սինալոա» կարտելի պարագլուխ Էլ Չապոյին հաջողվում է փախչել բանտից:
Վերջին անգամ նրան տեսել են լոգասենյակի մոտ:
Քաղաքում ուժեղացված են անվտանգության միջոցառումները, մոտակա օդանավակայանից թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են:







































