Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Հունաստանից բացի՝ պարտքային ճգնաժամի մեջ են ևս 23 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը. The Guardian

Փակված բանկերով, կատաղի հասարակական բողոքի ցույցերով ու պատկերամարտող քաղաքական գործիչներով՝ Հունաստանի վիճակը, որը ծնկի է եկել կործանարար պարտքի բեռով, հետաքրքրում և սիրտ է ճմլում հավասարաչափ. լիովին հասունացած սուվերեն պարտքի ճգնաժամն աշխարհի որոշ հարուստ երկրների դռան շեմին է։

Jubilee Debt Campaign-ի (գլոբալ շարժման մաս, որն ազատություն է պահանջում անարդար պարտքերի ստրկությունից) նոր վերլուծության համաձայն՝ Հունաստանի վիճակը հեռու է միակը լինելուց. ավելի քան 20 այլ երկրներ նույնպես պայքարում են սեփական պարտքային ճգնաժամերի դեմ։

Շատերը՝ Սենեգալից Լաոս, ընկած են պարտքի վտանգավոր գոտում, որտեղ տնտեսական անկումն ու համաշխարհային պարտքային շուկաներում տոկոսադրույքների կտրուկ բարձրացումը կարող են հանգեցնել աղետի։

2008-ի դասերից մեկն այն էր, որ պարտքի առողջ մակարդակը կարող է երկրներին խոցելի թողնել շուկայական տրամադրությունների հանկարծակի փոփոխությունների առջև։

Jubilee-ի հաղորդմամբ՝ առաջատար տնտեսությունների շատ ցածր տոկոսադրույքները, որոնք եղան առանցքային պատասխանը ճգնաժամին, շատ դեպքերում կառավարություններին, ընկերություններին և սպառողներին մղեցին դիմել նոր փոխառնությունների՝ կուտակելով պոտենցիալ խնդիրներ ապագայի համար։

Միջազգային զարգացման ինստիտուտի փորձագետ Ջուդիթ Թայսոնի խոսքով՝ փոխառնությունների վերջին ռաունդի հակառակ կողմը եղել են Արևմուտքի ներդրողներն ու վարկատուները, ովքեր ակնկալել են մեծ վերադարձ։

2012-ից գրանցվել է սուվերեն պարտքի վիթխարի աճ, մասնավորապես՝ Աֆրիկայում։

«Մեր գնահատականով՝ 14 երկրներ արագորեն շարժվում են դեպի նոր կառավարական պարտաքին ճգնաժամեր՝ հիմնված իրենց խոշոր արտաքին պարտքերի, մեծ և մնայուն ընթացիկ հաշվի դեֆիցիտների և ապագա կառավարությունների կողմից կանխատեսվող պարտքային վճարումների վրա»,- ասել է նա։

«Աղքատ երկրների վարկավորման ընթացիկ մակարդակները սպառնում են վերստեղծել պարտքային ճգնաժամեր»,- նախազգուշացնում է վերլուծաբան Թիմ Ջոնսը։

Բայց միայն զարգացող աշխարհում չէ, որ ցածր տոկոսադրույքներն ու ճգնաժամի ժառանգությունը բարձրացրել են պարտքով գումարի ճեղքերը ծածկելու գայթակղությունը։

Ողջ աշխարհում միջպետական վարկավորման ծավալը՝ ներառյալ մասնավոր ոլորտը, ինչպես նաև կառավարությունները, 2011-ի 11.3 տրիլիոն դոլարից աճել է՝ 2014-ին դառնալով 13.8 տրիլիոն։ Ըստ կանխատեսումների՝ ծավալն այս տարի կհասնի 14.7 տիլիոն դոլարի։

Համաշխարհային տնտեսության թույլ վերականգնումը նույնպես եղել է պարտքի մակարդակի բարձրացման գործոն, քանի որ քաղաքական գործիչները ձգտում են վերականգնել նախաճգնաժամային կենսաչափանիշները։

Կառավարության արտաքին պարտքի ճգնաժամի բարձր ռիսկով երկրներ՝

• Բութան
• Կաբո-Վերդե
• Դոմինիկա
• Եթովպիա
• Գանա
• Լաոս
• Մավրիտանիա
• Մոնղոլիա
• Մոզամբիկ
• Սամոա
• Սան Տոմե և Պրինսիպի
• Սենեգալ
• Տանզանիա
• Ուգանդա

Երկրներ, որոնք ներկայում կառավարության արտաքին պարտքի ճգնաժամի մեջ են

• Հայաստան
• Բելիզ
• Կոստա Ռիկա
• Խորվաթիա
• Կիպրոս
• Դոմինիկյան Հանրապետություն
• Էլ-Սալվադոր
• Գամբիա
• Հունաստան
• Գրենադա
• Իռլանդիա
• Ճամայկա
• Լիբանան
• Մակեդոնիա
• Մարշալյան կղզիներ
• Մոնտենեգրո
• Պորտուգալիա
• Իսպանիա
• Շրի Լանկա
• Սենտ Վինսենտ և Գրենադիններ
• Թունիս
• Ուկրաինա
• Սուդան
• Զիմբաբվե

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում