Բրուքլինում փորձարարական մի ստուդիա որոշել է ուրախացնել հաճախորդներին և նրանց հնարավորություն է ընձեռել լողալ պլաստիկ գնդակների ծովում: Հաճույքների օվկիանոսը, որը զբաղեցնում է մոտ 930 քառակուսի մետր տարածք, մտահղացված է որպես լողափի նմանակ: Այնտեղ կան նույնիսկ լողափնյա հովանոցներ, հայտնում է kulturologia.ru-ն:
Այն կոչվում է The BEACH, և պատկանում է Բրուքլինի փորձարարական Snarkitectur ստուդիային և գտնվում է Վաշինգտոնի Ազգային շինարարական թանգարանի սրահում:
Թանգարանի հաճախորդները կարող են ճեղքել ալիքները, հանգստանալ լողափում, բարից կոկտեյլ խմել և կտրվել քաղաքային ժխորից: Դա հսկայական հաճույք է պատճառում և՛ մեծերին, և՛ երեխաներին՝ նրանց մեջ առաջացնելով հրաշքի և ուրախության զգացողություն:












































