Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հաղթել է «Ուիմբլդոն-2015»-ի կանանց մենապայքարում:
Եզրափակչում Սերենան առավելության է հասել իսպանուհի Գարբին Մուգուրուսուին (6:4, 6:4): Խաղը տևել է 1 ժամ 24 րոպե:
Այսպիսով` Սերենան նվաճել է մարզական կարիերայի 68-րդ տիտղոսը: Այս մրցաշրջանում նա 4-րդ տիտղոսն է նվաճել: