Vesti.ru-ի փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական Կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամն աջակցություն են հայտնել Հունաստանի բարեփոխումների պլանին և Եվրոխմբին խորհուրդ են տալու սկսել Աթենքին օգնության երրորդ ծրագրի նախապատրաստությունը:
Այդ մասին Հունաստանի վերաբերյալ Եվրոխմբի նիստի բացումից առաջ հայտնել է եվրոպական աղբյուրը: Նա ընդգծել է, որ Հունաստանի ներկայացրած պլանը լավ հիմք է` փոխզիջման հասնելու համար:
Ընդ որում` վերջնական որոշումը պետք է ընդունեն եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները և հաստատեն պետության ղեկավարները: Ավելի վաղ այդ տեղեկատվությունը հաստատել է Եվրոպական հանձնաժողովի` եվրոյի ու սոցիալական երկխոսության հարցերով փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:










































