The Telegraph-ի փոխանցմամբ` գերմանական դատարանը տուգանել է Վեսթֆալիայում բնակվող 23-ամյա մի տղամարդու, ով հանգստացուցիչ դեղամիջոց է լցրել իր ընկերուհու թեյի բաժակի մեջ, որպեսզի կարողանա համակարգչով հանգիստ խաղալ:
Աղջիկը տուն է եկել 10-ժամյա աշխատանքից հետո և պարզել է, որ մեկ բաժակ թեյ խմելուց հետո ամուր քնում է մինչև առավոտ: Դա տարօրինակ է թվացել նրան: Արդյունքում երիտասարդը խոստովանել է, որ նրա թեյի մեջ հավելել է 5 կաթիլ հանգստացուցիչ դեղամիջոց:
Նա ընդգծել է, որ կիրառել է թմրանյութեր, ինչն էլ նրանց հարաբերությունների խզման պատճառ է դարձել: Դատարանը վճռել է, որ տղամարդը չի հասցրել ֆիզիկական որևէ վնաս, սակայն ամեն դեպքում որոշել է տուգանել նրան` տուժածի կամքին հակառակ նրան ֆիզիկական ազդեցության ենթարկելու փաստի համար:










































