Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկը սպանվել է Աֆղանստանում: Խոսքը Հաֆիզ Սաիդի մասին է, ով սպանվել է Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում:
Հաֆիզ Սաիդն ու ԴԱԻՇ-ի ևս 30 զինյալներ սպանվել են գիշերային ժամերին կատարված ավիահարձակման ժամանակ, որն իրականացվել է աֆղանական հատուկ ծառայությունների աջակցությամբ: ԴԱԻՇ-ի ներկայացուցիչները դեռ չեն հաստատել Սաիդի մահը:
Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 9-ին անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռի հարվածից երկրի արևելքում զոհվել է դաշտային հրամանատար Շահիդուլլահ Շահիդը, որը ԴԱԻՇ-ի շարքերը համալրել էր ոչ վաղ անցյալում:










































