Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` ԴԱԻՇ-ի զինյալները գերեվարել են Սիրիայի կառավարական զորքերի ավելի քան 100 զինվորի:
Զինվորականներին առևանգել են Պալմիրայի շրջանում և տարել են անհայտ ուղղությամբ: Ավելի վաղ ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրայի վաղեմի ամֆիթատրոնում կազմակերպել են սիրիացի զինվորների զանգվածային մահապատիժ:
Միևնույն ժամանակ, Սիրիայի մյուս մասերում շարունակվում են կատաղի մարտերը մի կողմից Սիրիայի կառավարական զորքերի ու լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման և մյուս կողմից ընդդիմադիր խմբավորումների զինյալների միջև:











































