Vesti.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ Վիեննայում «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցություններում դեռ շարունակում են մնալ բարդ հարցեր:
Քերին այդ գրառումը կատարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման արդյունքներով:
Վիեննայում շարունակվում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները, որոնք երկարաձգվել են մինչև հուլիսի 13-ը: Վիեննայում են գտնվում նաև Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները:










































