Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ`Լոզանի դաշնային պոլիտեխնիկական համալսարանի հետազոտողները, որոնք երեք տարի առաջ մշակել են ուղեծրային աղբ հավաքող տիեզերական արբանյակի մոդել, կատարելագործել են իրենց տեխնիկական նորույթը:
Սկզբնական շրջանում նախատեսվում էր, որ CleanSpace One անվանումը ստացած այդ սարքը պետք է «որսացող ձեռքի» օգնությամբ զբաղվեր Երկրի ուղեծրից աղբի հավաքմամբ, սակայն այդ տեխնոլոգիան գիտնականների անարդյունավետ է թվացել: Արդյունքում արբանյակը սարքավորվել է կոնաձև պտտվող ցանցի կառուցվածքով, որով պետք է որսա տիեզերական աղբը: Ծրագրված է արբանյակն իրական պայմաններում փորձարկել 2018 թվականին: CleanSpace One-ի առաջին թիրախը լինելու է անգործության մատնված SwissCube արբանյակը:









































