Soutnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում, որն անցկացվելու է 2016 թվականին Վրաստանում, կճանաչեն Վրաստանի իրականացրած բարեփոխումներն ու որոշում կընդունվի դաշինքին երկրի միանալու գործընթացի մեկնարկի մասին:
«Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում տեղի կունենա Վրաստանի անցկացրած բարեփոխումների ճանաչում և որոշում կընդունվի անդամության գործընթացի մեկնարկի մասին, ինչը չափազանց կարևոր կլինի Վրաստանի զարգացման համար և լրջորեն կազդի անվտանգության ու կայունության վրա»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը:
Բերուչաշվիլին այդ հայտարարությունն արել է Դուբրովնիկում անցկացվող արտաքին քաղաքական տարեկան համաժողովի (Croatia Forum 2015) ժամանակ: Բերուչաշվիլին ընդգծել է, որ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման գործընթացում կարևոր է գործընկերների աջակցությունը:
Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել էր, որ եթե Վրաստանը Վարշավայի գագաթնաժողովում չստանա MAP (դաշինքին անդամակցելու գործողությունների պլան), ապա դա կառաջացնի բնակչության հիասթափությունը:











































