Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը և ակումբի ղեկավարությունը համաձայնության են հասել ֆուտբոլիստի` «Պորտու» տեղափոխության հարցում: Այդ մասին հայտնում է AS-ը:
Կասիլյասը 2 տարվա ժամկետով պայմանագիր կստորագրի պորտուգալական ակումբի հետ և այդ ժամանակահատվածում 8 մլն եվրո կստանա` ներառյալ հարկերը:
Եթե դարպասպահը մնար «Ռեալ»-ում, ապա մինչև 2017 թվականը նա 24 մլն եվրո կստանար: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը չի ցանկացել գումար կորցնել և բանակցություններ է վարել «արքայական ակումբ»-ի հետ:
Իսպանական գրանդը համաձայնել է Կասիլյասին վճարել մնացած 16 մլն եվրոն: Այդպիսով, պորտուգալական ակումբ տեղափոխությունից Կասիլյասը ֆինանսական առումով ոչինչ չի կորցնում:








































