McDonald’s ռեստորանի լույսի ներքո ջանասիրաբար տնային աշխատանքները կատարող անօթևան փոքրիկ տղայի և Ֆիլիպինների Մանդաու քաղաքի ուսանողի պատահական հանդիպումը հասարակության կողմից առաջացրել է աջակցության ալիք, որը միգուցե ընդմիշտ փոխի տղայի կյանքը։ Այս մասին հաղորդում է boredpanda.com-ը:
Երրորդ դասարանցի Դանիել Կաբրերան ու նրա մայրը՝ Քրիստինա Էսպինոսան, ում ամուսինը մահացել է բանտում, ապրում են առանց պատերի ուտելիքի տաղավարում, քանի որ իրենց տունը այրվել է: Չնայած այս դժվարություններին՝ 9-ամյա Դանիելը ամեն գիշեր կատարում է իր տնային աշխատանքները՝ նստած ձեռքի սարքած նստարանին և օգտագործելով իր միակ մատիտը:
Ահա հենց այսպես Դանիելին տեսավ Ջոյս Գիլոս Տորեֆրանկան և լուսանկարեց նրան, որը և լայն տարածում գտավ աշխարհում:
Ֆիլիպինյան քաղաքական գործիչներից և ամբողջ աշխարհի մարդկանցից Դանիելը արդեն ստացել է թոշակներ և օժանդակություն:









































