Միջմոլորակային ավտոմատ New Horizons կայանը LORRI գործիքի միջոցով 2015-ի հուլիսի 9-ին, երբ այն գտնվել է Պլուտոնից 5.4 մլն կմ հեռավորության վրա, դրա վրա հայտնաբերել է բարդ երկրաբանական կառուցվածքի առաջին նախանշանները: Այս մասին ասվում է NASA-ի կայքում:
New Horizons կայանից ստացված սև-սպիտակ լուսանկարները Երկիր են հասել 2015-ի հուլիսի 10-ին: Դեպի իր ամենախոշոր արբանյակին ուղղված Պլուտոնի լուսանկարում գաճաճ մոլորակի մակերևույթին նկատելի են բարդ երկրաբանական կառուցվածքի նշանները:
Մասնավորապես գիտնականներին հաջողվել է ավելի հստակ տեսնել նախկինում հայտնաբերված և «Կետ» պայմանական անվանումը ստացած մուգ գույնի գոտու «պոչը»:
Մասնագետները դիտարկել են նաև մոլորակի հյուսիսարևելյան մասում ռելիեֆի բազմանկյուն ձևերը:







































