Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսի ծառայություններով հետաքրքրված է Եվրոպա լիգայի հաղթող «Սևիլիան», հայտնում է As-ը:
Մեքսիկացի ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին:
27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրեց «Ռեալ»-ի կազմում: Պրիմերայի 23 հանդիպումներում նա 7 գոլ է հեղինակել:








































