Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոստովանել է, որ կցանկանար գլխավորել «Ինտեր»-ը կամ «Լացիո»-ն, որտեղ նա ֆուտբոլիստի կարգավիճակում հանդես է եկել 1997-2003 թվականներին:
«Հստակ գիտեմ, որ ապագայում տեղափոխվելու եմ Իտալիա ու այնտեղ եմ շարունակելու մարզչական կարիերաս: Կգլխավորեմ «Ինտեր»-ը կամ «Լացիո»-ն, քանի որ այդ թիմերի հետ կապված բազմաթիվ լավ հիշողություններ ունեմ:
Այս պահին «Ատլետիկո»-ն Եվրոպայի հինգերորդ թիմն է: Մենք վերջին տարիներին հաղթել ենք այն ամենը, ինչ կարողացել ենք: Շատ թիմեր մեզ գերազանցում են տարբեր ցուցանիշներով, բայց ֆուտբոլային հարաբերություններում այդպիսի թիմերը շատ քիչ են»,- Սիմեոնեյի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:







































