Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտոնական թվիթերյան էջը հայտնում է, որ թիմի պաշտպան Մարտին Շկրտելը նոր պայամանագիր է կնքել ակումբի հետ:
Սլովակ կենտրոնական պաշտպանը, ով դարձել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի կառուցած պաշտպանության հենասյունը, ակումբում կմնա ևս 3 տարի:
Հավելենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլ»-ի կազմում մասնակցել է 48 հանդիպման:







































