Հուլիսի 10-ին՝ ժամը 11:43-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33 TO 998 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 50 մ), ինչի հետևանքով 1987 թ. ծնված վարորդ Դ. Դ.-ը տեղում մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ձորից: