Թուրինի «Յուվենտուս»-ի լեգենդար խաղացող Ալեսանդրո դել Պիերոն կարող է վերադառնալ թուրինյան ակումբ ու պաշտոն զբաղեցնել ղեկավար կազմում։
Carierre Dello Sport-ի փոխանցմամբ՝ 40-ամյա Դել Պիերոյին օրեր առաջ նկատել են ակումբի գրասենյակում, որտեղ նա հանդիպել էր «Յուվենտուս»-ի նախագահ Անջելո Անիելիի հետ։
Դել Պիերոն «Ծեր Սինյորա»-ի կազմում հանդես է եկել 1993-2012թթ՝ Ա Սերիայի 513 խաղում խփելով 208 գոլ։








































