Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն ակումբի ղեկավարության հետ վերջնական համաձայնության է եկել «Պորտու» տեղափոխության հարցում։ Այս մասին տեղեկացնում է Onda Cero-ն։
Տեղեկությունների համաձայն՝ Կասիլյասը հրաժարվել է մադրիդյան ակումբի առաջարկած հրաժարագնի մի մասից։ Կասիլյասը ևս 2 տարվա գործող պայմանագիր ուներ, որի՝ ժամկետից շուտ խզման համար «Ռեալ»-ը պետք է 14․5 մլն եվրո վճարեր Կասիլյասին։
Առաջիկա ժամերին Կասիլյասը պայմանագիր կկնքի պորտուգալական ակումբի հետ։ Վաղը կկազմակերպվի մամլո ասուլիս, որի ժամանակ Կասիլյասը հրաժեշտ կտա մադրիդյան ակումբին։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կասիլյասի տարեկան աշխատավարձը «Պորտու»-ում կազմելու է 3․5 մլն եվրո։ Նա դառնալու է Պորտուգալիայի Պրիմեյրայի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։









































