ԱՄՆ-ում Տիկի անունով սոված լաբրադորը մազի 62 ժապավեն, 8 զույգ ներքնազգեստ է կերել՝ հայտնում է The Huffington Post-ը։
Այս բոլոր իրերը Փենսիլվանիայի անասնաբույժը դուրս է բերել շան ստամոքսից վիրահատության ժամանակ։
Ինչպես հայտնել են Good Shepherd’s անասնաբուժական կլինիկայում, Տիկին չի արձագանքել սրտխառնոցի, լուծի, ախորժակի կորստի դեմ դեղամիջոցներին։ Ռենտգեն հետազոտության արդյունքում ինչ-որ իրեր են նկատվել շատ ստամոքսում, ինչի պատճառով էլ որոշվել է կենդանուն վիրահատել։ Վիրահատությունը 2 ժամ է տևել։ Բժիշկները ցնցվել են՝ տեսնելով շան ստամոքսի պարունակությունը։ Կենդանին ապաքինվում է։















































