Բրիտանական Rolling Stones լեգենդար ռոք-խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսն ավարտել է նոր մենաալբոմի վրա աշխատանքը: CBS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սկավառակը կոչվել է Crosseyed Heart և վաճառքի կհանվի սեպտեմբերի 18-ին:
Ալբոմը երրորդ մենաալբոմն է Ռիչարդսի կարիերայում: Նախորդը՝ Main Offender-ը, թողարկվել է 1992թ. հոկտեմբերին: Նոր ձայնասկավառակում ընդգրկված է 15 ստեղծագործություն ամենատարբեր ոճերի՝ ռեգի, քանթրի, դասական ռոք և բլյուզ: Սկավառակում ներկայացված ստեղծագործությունների մեծ մասի հեղինակը կամ համահեղինակը Ռիչարդսն է: Երաժիշտը նվագում է էլեկտրական, ակուստիկ և բաս-կիթառներ, դաշնամուր, նաև վոկալային մասեր է կատարում:
Սկավառակի ստեղծմանը մասնակցել են կիթառահար Ուոդի Ուոքթելը և թմբկահար Սթիվ Ջորդանը:
Դեբյուտային Trouble սինգլը կթողարկվի հուլիսի 17-ին:
Մայիսի 20-ից Rolling Stones-ը շրջագայում է ԱՄՆ-ով:










































