Ինդոնեզիան դադարեցրել է 5 օդանավակայանների աշխատանքը հրաբխի ժայթքումից առաջացած մոխրի հետևանքով, այդ թվում՝ հայտնի զբոսաշրջային առողջավայր Բալիում։ Այս մասին հայտնում է ինդոնեզական Garuda Indonesia ավիաընկերությունն իր Twitter-ում։
Չեղարկվել են բոլոր չվերթները։
Օդանավակայանների փակման պատճառը Ճավա կղզու Ռաունգ հրաբխի ժայթքումն է։ Այն գտնվում է Բալիից ավելի քան 100 կմ հեռավորության վրա։










































