Friday, 12 06 2026
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին

#ElectricYerevan-ի շնորհիվ ՌԴ «Սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիների մեծ մասի արգելանքը վերացվում է

Հայաստանում հունիսի 19-ից մեկնարկած բողոքի ակցիաները, այնուհետև Բաղրամյան պողոտայում շուրջ երկու շաբաթ շարունակվող նստացույցը դրական անդրադարձան ոչ միայն այն իմաստով, որ օգոստոսի մեկից շարքային քաղաքացին ստիպված չի լինի էլէներգիայի համար 7 դրամով ավել վճարել, այլ Ռուսաստանն այս ընթացքում մի քանի «նվեր» մատուցեց Հայաստանին:

Հայտնի է, որ «#ElectricYerevan»-ի ողջ ընթացքում ռուսաստանյան ԶԼՄ-ները մեկը մեկի հետևից հրապարակումներ էին անում, թե Հայաստանում Մայդան և գունավոր հեղափոխություն է հասունանում: Իսկ Կրեմլի խոսափող հանդիսացող քաղաքագետները չգիտես որտեղից Երևանի Բաղրամյան պողոտայում Եվրամիության դրոշներ էին տեսել, հետևաբար նաև այս ամենին, ըստ նրանց, արևմուտքն էր սատարում: Ընդ որում ՝ սա նախքան Պարույր Հայրիկյանի՝ Եվրամիության դրոշներով Բաղրամյան պողոտա գալը:

Այսպիսով՝ այս ընթացքում մի քանի կարևոր հանգամանք տեղի ունեցավ՝ նախ ամիսներ շարունակ Ռուսաստանի դատախազություն բազմաբովանդակ նամակներ գրելուց հետո «պատահականությամբ» հենց այդ օրերին Հայաստանի իրավապահ համակարգին հանձնվեց հունիսի 12-ին Գյումրիում տեղի ուենցած ոճրագործության մեղադրյալ Վալերի Պերմյակովի գործը: Ապա Ռուսաստանը 200 մլն դոլարի վարկ տրամադրեց Հայաստանին, որով Հայաստանը Ռուսաստանից նոր զինատեսակներ է գնելու, իսկ մինչ այս պահը գրեթե հաստատ է նաև «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համալիրի վաճառքը, ինչը առնվազն երեք տարով գոնե ստատուս քվոյի պահպանման հնարավորություն կտա:

Վերջին օրերին երջանիկ պատահականությամբ կարծես թե լուծվում է նաև Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության «Սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիների հարցը: Վերջիններս ամսիներ շարունակ ՀՀ կառավարության, արտաքին գործերի նախարարության շենքերի առաջ բողոքի ցույցեր էին անցկացնում, դիմումներ գրում, նույնիսկ ցանկություն էին հայտնում տուգանք վճարել՝ միայն թե նորից ՌԴ մեկնելու հնարավորություն ստանան։ Հայտնի է, որ երեք տարի ՌԴ մուտք գործելու արգելանք ունեցող քաղաքացիներից շատերը, այնտեղ աշխատելով, ընտանիք էին պահում, ոմանք էլ, ընտանիքին այնտեղ թողնելով, Երևան գալուն պես էին հայտնաբերել, որ երեք տարի այդ երկիր մեկնել չեն կարող: Ավելորդ է խոսել անգամ այն մասին, որ երեք տարով ՌԴ մեկնելու արգելանք ունեցող քաղաքացիների մեջ կային նաև այնպիսիք , որոնք այդ երկիր բուժման նպատակով էին մեկնում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը թեև համարեց, որ սա իրենց հետևողական աշխատանքի արդյունքն է, այնուհանդերձ նշեց, որ ՌԴ մուտք գործելու արգելանքը վերացնող ՀՀ քաղաքացիների դիմումների գրեթե 63 տոկոսը բավարարվում է: Ընդ որում՝ եթե նախկինում 20-22 տոկոս էր՝ այսինքն՝ 5 դիմումից ընդամենը մեկն էր բավարարվում, և արգելանքը վերացվում, հիմա 5-ից 3-ը բավարարվում է:

Մեզ հետ զրույցում Գագիկ Եգանյանը նշեց նաև, որ ընդհանուր համաներում ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտած անձանցից միայն ՀՀ քաղաքացիներին չեն կարող տալ, որովհետև բազմաթիվ են նաև այլ երկրների քաղաքացիների կողմից խախտումները:

Սակայն միայն այն փաստը, որ կոնկրետ հայերի մասով այս օրերին կա առաջընթաց՝ այսինքն՝ 2600 քաղաքացու մասով արգելանքը վերացվել է, ողջունելի է, և անշուշտ նման առաջընթացը պարզապես պատահականություն համարել չի կարելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում