Saturday, 27 06 2026
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Սերժ Սարգսյանի ելույթն ու Պուտինի մեկ բառի կշիռը

Երեկ ելույթ ունենալով ԵԱՏՄ-ի, Շանհայյան համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի համատեղ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Ուֆա քաղաքում, Սերժ Սարգսյանը խոսել է խոշոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտության մասին՝ Հայաստանի մասով նշելով, որ այդպիսին կարող է լինել Իրան-Հայաստան երկաթուղին, որը թույլ կտա ԵԱՏՄ երկրներին դուրս գալ մինչև Հնդկական օվկիանոս: Սերժ Սարգսյանը խոսել է այդ կոնտեքստում ԵԱՏՄ-ի և Չինաստանի Նոր մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համադրման մասին: Այս ամենն, իհարկե, գեղեցիկ է հնչում, գայթակղիչ, բայց երբ հնչում է մի մարդու շուրթերից, որը կարող էր, ասենք, չորս տարի բանակցել Եվրամիության հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի մասին համաձայնագրի շուրջ, ավարտել բանակցություններն ու ստորագրումից մի քանի շաբաթ առաջ հայտարարել 180 աստիճանով այլ կուրս ընտրելու և ԵԱՏՄ մտնելու մասին, ապա գեղեցկությունն ու գայթակղիչ լինելը, մեղմ ասած, փոխարինվում է զավեշտալիությամբ:

Իրավիճակը մի փոքր այլ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը հրապարակավ կարողանար որևէ ծանրակշիռ քաղաքական բացատրություն տալ իր այդ քայլին, սակայն դա էլ չի եղել: Իհարկե, առանց այդ բացատրության էլ ամեն ինչ պարզ է, և բոլորը հասկանում են, որ նա չափազանց ծանր վիճակում է գտնվել և ստիպված է եղել տեղի տալ ռուսական շանտաժին, սպառնալիքներին, որոնք իրականացվել են նաև Հայաստանի, այսպես կոչված, ոչ իշխանական բևեռի միջոցով, նաև այդ բևեռի միջոցով է Հայաստանին պարտադրվել 180 աստիճանի շեղումը: Այս ամենը հասկանալի է, հատկապես ուկրաինական իրադարձությունների ֆոնին, և եթե նույնիսկ վիճելու թեմա է, թե ինչքանով էր Ռուսաստանը պատրաստ և ունակ այստեղ էլ սանձազերծել նույնը, այնուհանդերձ կան հանգամանքներ, որոնք խոսուն են:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ հենց այդ ամենի պարագայում էլ Հայաստանի մասով որևէ որոշում, ըստ էության, առաջին հերթին հանգելու է տվյալ սուբյեկտի մոտ հետևյալ մտայնությանը՝ իսկ ի՞նչ կասի Ռուսաստանը, ի՞նչ կարծիքի է Կրեմլը, Պուտինը հավանություն տվե՞լ է, թե՞ ոչ: Եվ այս տեսանկյունից, երբ համատեղ եռագագաթնաժողովում Սերժ Սարգսյանը խոսում է Հայաստան-Իրան երկաթուղու մասին և ներկա պետություններին ու մասնավոր ընկերություններին հրավիրում այդ ծրագրին մասնակցելու, բոլորի մոտ, բնականաբար, այդ հարցն է առաջանում՝ իսկ Պուտինը տեղյա՞կ է, համամի՞տ է, հավանություն տվե՞լ է: Իսկ այս տեսանկյունից հիշարժան է մի քանի շաբաթ առաջ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Յակունինի հայտարարությունը, որտեղ նա անհեռանկար, պատային նախագիծ էր համարում Իրան-Հայաստան երկաթուղին: Իհարկե, հետո ընկերությունը իբր այլ կարծիք տարածեց՝ ասելով, թե հասկանում են, որ Հայաստանի համար նախագիծը շատ կարևոր է: Սակայն, վերջիվերջո, Յակունինը Հայաստանի համար չէր խոսել, խոսել էր Ռուսաստանի տեսանկյունից:

Այսինքն՝ Հայաստանի համար գուցե և շատ կարևոր է այդ նախագիծը, սակայն նույնքան կարևո՞ր է արդյոք Ռուսաստանի համար, թե՞ Ռուսաստանի դեպքում լիովին հակառակն է՝ պատ, որի մասին էլ խոսել էր Յակունինը: Եվ քանի դեռ Ռուսաստանից Իրան-Հայաստան երկաթուղու մասով այլ կարծիքներ չեն հնչել, իսկ Հայաստանն էլ սեպտեմբերի 3-ի օրինակից զատ՝ այլ օրինակներ չի դրսևորել, որ կարող է կայացնել ինքնուրույն որոշումներ, Իրան-Հայաստան երկաթուղու գերկարևոր նախագծի հանդեպ ուշադրությունը լինելու է զրոյական, որովհետև Հայաստանը այդ գործում չի կարող հուսալի գործընկեր դիտվել, և դժվար է պատկերացնել, թե նախագծի հարցում գործընկերության որերորդ տարում Հայաստանը Ռուսաստանի թելադրանքով հետ կկանգնի հետագա շարունակությունից:

Երկաթուղու նախագծի այս դրվագն, ըստ էության, ընդհանուր առմամբ բնորոշում է Հայաստանին վերաբերող որևէ կարևոր տարածաշրջանային, միջազգային նշանակության գործընթաց, և այս իմաստով որքան էլ գեղեցիկ, որքան էլ կարևոր շեշտադրումներով են Սերժ Սարգսյանի ելույթները, միևնույն է՝ դրանց հետևում բացակայում է ամենակարևորը՝ պետական ինքնիշխանության, ինքնուրույն քաղաքականության համոզիչ պաշարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում