ԱՄՆ Սենատի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերն աջակցել է Վիեննայում «վեցյակ»-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկարաձգումը: Այս մասին գրում է Reuters-ը:
«Ես շատ ուրախ եմ, որ մենք չենք շտապում և կարճ ճանապարհներ չենք որոնում այն հարցերը լուծելիս, որոնք դեռևս մնում են: Իմ կարծիքով դա շատ լավ է»,- ասել է Քորքերը:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ վերոնշյալ հարցում «մենք չենք շտապի և թույլ չենք տա մեզ շրջանցել»:








































