Հարվարդի համալսարանի ինժիներները ստեղծել են ինքնուրույն տեղաշարժվելու ընդունակ առաջին փափուկ ռոբոտը, հայտնում է eurekaalert.com-ը:
Գիտնականները ռոբոտի կառուցվածքում կարողացել են համատեղել փափուկ և կոշտ նյութեր, որոնք ռոբոտին թույլ են տալիս միաժամանակ լինել ճկուն և հուսալի:
Ռոբոտի իրանը պատրաստված է փափուկ նյութից, իսկ ղեկավարման և սնման տարրերը գտնվում են կոշտ ներքին մասում և պաշտպանված են կիսափափուկ վահանով: Բոլոր մասերն ամբողջությամբ պատրաստված են 3D տպիչով:







































