Իրանը և «վեցյակ»-ը երկարաձգում են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին Վիեննայում հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով` չնայած «ամբողջ ձեռք բերված առաջընթացին, զգալի են» մնում որոշ բարդ հարցեր:
«Մենք գիտենք, որ կոշտ որոշումները ժամանակի ընթացքում հեշտ չեն դառնում: Այս կամ այն կերպ այդ որոշումները շուտով պետք կլինի ընդունել: Հենց այդ պատճառով էլ մեր բոլոր պատվիրակությունները կշարունակեն աշխատանքներն այստեղ` Վիեննայում, որպեսզի մենք կարողանանք շարունակել աշխատանքները բարդ հարցերի շուրջ, և որպեսզի տեսնենք, թե դա լավ գործարք է, որի շուրջ այս ամբողջ ընթացքում մենք տքնաջանորեն աշխատել ենք, այն հնարավոր կլինի ձեռք բերել»,- ասել է Քերին:











































