Թբիլիսիի քաղաքային դատարանում հինգշաբթի օրը մեկնարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործի քննությունը` ծառայողական լիազորությունները չարաշահելու և գործարար, իսկ այժմ խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծը կազմակերպելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդել է միավորել այդ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի, ինչպես նաև ՆԳՆ օպերատիվ նշանակության դեպարտամենտի նախկին պետի Իրակլի Կոդուայի գործերը, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունները:
Համաձայն հարուցված քրեական գործի նյութերի` Գելաշվիլիի վրա հարձակումը կազմակերպել է ինքը՝ Սաակաշվիլին, իսկ իրականացրել են Մերաբիշվիլին և Կոդուան:











































